Բաժիններ՝

Բյուրականում կատարված բնակարանային գողության դեպքը բացահայտվել է. կա ձերբակալված անձ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.00-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի առանձնատներից մեկից գողություն են արել:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 19.00-ից դեկտեմբերի 18-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մուտք են գործել Բյուրական համայնքի 3-րդ փողոցի առանձնատներից մեկն ու գողացել ոգելից խմիչքներ և հուշանվերներ:

Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողներն ու Արագածոտնի մարզային քննչական վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում, նշված գողությունը կատարելու կասկածանքով, Աշտարակի բաժին բերման են ենթարկել Բյուրական գյուղի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք, որ բնակարանային գողությունը կատարել է ինքը, նաև իր տնից ներկայացրել է գողացված ոգելից խմիչքները և հուշանվերները:

54-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս