Բաժիններ՝

Նուր Սուլթանում սկսվեց Սիրիային նվիրված հանդիպումն Աստանայի ձևաչափով

Սիրիային նվիրված հերթական միջազգային հնդիպումն Աստանայի ձեւաչափով դեկտեմբերի 21-ին մեկնարկել է Նուր Սուլթանում ՌԴ-ի եւ Սիրիկայի կառավարության պատվտարկությունների կոնսուլտացիաներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է Սիրիայի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Սիրիայի կառավարական պատվիրակությունը՝ արտաքին գործերի փոխնախարար Այման Սուսանը։

Սիրիային նվիրված 17-րդ միջազգային հանդիպումն Աստանայի ձեւաչափով տեղի է ունենում դեկտեմբերի 21 – 22-ը Ղազախստանի մայրաքաղաքում: Ինչպես սպասվում է, կոնսուլտացիաների մասնակիցները կքննարկեն Ժնեւում սիրիական Սահմանադրական կոմիտեի աշխատանքէի հեռանկարները, Սիրիայի ներկայս իրադրությունը, ապաէսկալացիայի գոտիներում անդորրի պահպանման խնդիրներն՝ ի կատարումն Աստանայի գործընթացի շրջանակներում ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների:

Հանդիպման ընթացքում պլանավորված է բռնի պահվող անձանց խնդիրներով աշխատանքային խմբի նիստ՝ երաշխավոր երկրների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի եւ Կարմիր խաչի միջազգայն կոմիետի մասնակցությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս