Բաժիններ՝

Ճապոնիան և ԱՄՆ-ը համաձայնեցրեցին ամերիկյան ռազմակայանները պահելու ծախսերի գումարը

Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի կառավարությունները համաձայնեցրել են այն ծախսերի գումարը, որոնք կապված են Ճապոնիայի տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղաբաշխման հետ: Ինչպես դետեմբերի 20-ին հաղորդել է Kyodo գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, այն հասել է 1,055 տրիլիոն իենի (9,29 միլիարդ դոլարի) 2022 ֆինանսական տարվա (2022 թվականի ապրիլի 1) սկզբից սկսած հնգամյա ժամանակամիջոցի համար։

Այսպսիսով, ծախսերի ամենամյա գումարը կկազմի 211 միլիարդ իեն (1,85 միլիարդ դոլար): Այն գերազանցում է 201,7 միլիարդ իենը (1,78 միլիարդ դոլարը), որը Ճապոնիայի կառավարությունն ամերիկյան ռազմակայանների համար հատկացրել էր ընթացիկ ֆինանսական տարում:

Ավելի վաղ Վաշինգտոնը, Kyodo-ի տվյալներով, Տոկիոյին կոչ էր արել բարձրացնելու համապատասխան ծախսերը՝ դա պատճառաբանելով ամերիկյան ռազմական ներկայության մեծացմամբ Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսներում՝ Պեկինի հետ հակասությունների սրման ֆոնին: Ճապոնիայի կողմից տրամադրված միջոցները հիմնականում հատկացվում են կոմունալ վճարների մարմանը եւ օբյեկտներում աշխատող տեղացի քաղաքացիների աշխատավարձերին:

Տոկիոն նաեւ հողատարածություն է տրամադրում ԱՄՆ-ի ռազմակայանների համար: Ներկայումս ճապոնիայում տեղաբաշխված են ավելի քան 50 հազար ամերիկացի զինծառայողներ, ներառյալ ծովային հետեւակի դիվիզիան: ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների ճնշող մեծամասնությունը կենտրոնացված է Օկինավա հարավային կղզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս