ԱՆ տեղակալի պաշտոնից ազատվել եմ իմ դիմումի համաձայն, որպես ՔՊ թիմի անդամ աջակցելու եմ կառավարությանը. Սուրեն Գրիգորյան

Այսօր Վարչապետի որոշմամբ ազատվել եմ Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։ Ազատման որոշումը կայացվել է իմ դիմումի համաձայն, զուտ աշխատանքային պատճառներով: Այս մասին հայտնել է ԱՆ նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և մանրամասնել.

««Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և քաղաքական թիմի անդամ, շարունակելու եմ աջակցել կառավարության ծրագրի իրականացմանը։

Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին նախարարի տեղակալի պաշտոնն ինձ վստահելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս