Բաժիններ՝

Ջրհեղեղը վնասներ է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգում տեղակայված փախստականների ճամբարներին

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում տեղակայված փախստականների ճամբարները վնասներ են կրել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում Իդլիբում արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգող Մոհամմադ Հալաջը հայտնել է, որ ջրի տակ են մնացել 24 վրանային քաղաքներ, որոնցում հազարավոր մարդիկ են ապրում։

«Իդլիբում մարդասիրական օգնություն իրականացնող կազմակերպությունները պետք է ակտիվացնեն օգնությունը ներքին տեղահանվածներին», – ասել է նա:

Հալաջի խոսքով՝ երկրում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է, ուստի անհրաժեշտ է շտապ լուծում մշակել՝ վնասը վերականգնելու ուղղությամբ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս