Մարտունի համայնքի ավագանու անդամների մանդատները բաշխվել են
Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամներից 18-ը ներկայացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 6-ը՝ «Ալաշկերտ» դաշինքը, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, 1-ը՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Մարտունի համայնքի ավագանու անդամի մանդատներ են շնորհվել Հովհաննես Հավեյանին, Վահագն Դավթյանին, Լուսինե Վարդանյանին, Անդրանիկ Հարությունյանին, Արթուր Կարապետյանին, Դավիթ Դավթյանին, Տարոն Արշակյանին, Մարինա Հովեյանին, Հուսիկ Սիմոնյանին, Անդրանիկ Գրիգորյանին, Օլգա Դավթյանին, Արմեն Սեդրակյանին, Տիգրան Ալեքսանյանին, Գոհար Մանուկյանին, Վահան Թումոյանին, Պապ Դանիելյանին, Սվետլանա Հարությունյանին, եւ Լիանա Հովհաննիսյանին։
«Ալաշկերտ» դաշինքից մանդատներ շնորհվել են Սեդրակ Սահակյանին, Նորիկ Հունանյանին, Եվա Սուքիասյանին, Հակոբ Վարդանյանին, Սյուզաննա Մարկարյանին եւ Հակոբ Բարոյանին։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից ավագանու անդամի մանդատ են ստացել Նաղաշ Հակոբյանը եւ Կարինե Հովհաննիսյանը, «Արդար Հայաստան» կուսակցությունից՝ Արարատ Խաչատրյանը։
Դեկտեմբերի 20-ին տեղի կունենա Մարտունի համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որի օրակարգում համայնքի ղեկավարի ընտրության հարցն է։
Խոսրով Խլղաթյան