Ռոբերտ Բազիկյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ
![](https://168.am/wp-content/uploads/2021/12/robert-bazikyan.jpeg)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Բազիկյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝
Ռոբերտ Բազիկյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ»:
Ավելի վաղ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Ժիրայր Խառատյանն ազատվել էր ՊՎԾ ղեկավարի տեղակալի ժամանաավոր պաշտոնակատարի պաշտոնից։