Նիկոլ Փաշինյանը հայտնի սուտասան է. Տիգրան Աբրահամյանը հիշեցրել է Ալիևի 2016-ի հայտարարությունը

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց 2016-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունը՝ «փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

«Թշնամու հայտարարությունները որևէ ձևով մեր դաշտ բերելու անհրաժեշտության խնդիր չկա, բայց նույնիսկ Ադրբեջանի նախագահը խոստովանում էր՝ ինքնորոշման իրավունքը, դրա իրացումը, միջազգային ճանաչումը ոչ միայն օրակարգի հարց է եղել, այլ այդ թեման միջազգային տարբեր ակտորների կողմից միջազգային ճնշման գործոն է եղել Ադրբեջանի վրա»,- նշեց Աբրահամյանը՝ հիշեցնելով նաև ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդությամբ բանակցային գործընթացում առկա հիմնարար երեք սկզբունքները՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք:

Ըստ այդմ՝ Արցախի կարգավիճակի հետ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չեն կարող արժանահավատ լինել, հատկապես, երբ նա հայտնի սուտասան է:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ հայկական կողմը հետքայլեր է կատարում, որևէ ձևով չի շոշափվում հայկական շահը:

«Այն նախապայմանը, որը դրվում է, և փորձ է արվում փաթեթավորել տնտեսական, սոցիալական տարբեր ձեռքբերումներով, մեզ համար ունի շատ խոցելի և երկրի պետականության համար սպառնալիք ներկայացնող կողմ, խոսքը այդ միջանցքի մասին է: Միջանցքի ամրագրումը, կամ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից բարձրացված հարցը՝ Լաչինի միջանցքում անցակետեր տեղակայելու մասին, ըստ էության, նշանակում է՝ ՀՀ-ի և ԱՀ-ի վերջը, այլ բան այստեղ քննարկելի չէ»,- շեշտեց Աբրահամյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս