Pfizer պատվաստանյութը ավելի քիչ արդյունավետ է Omicron տարբերակի դեմ. Discovery Health
Ըստ նոր հետազոտության՝ կորոնավիրուսի չորրորդ ալիքն ավելի արագ է տարածվում, մինչդեռ պատվաստանյութի ազդեցությունը դրա դեմ ավելի թույլ է: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ըստ նոր ուսումնասիրության՝ Pfizer-BioNTech-ի COVID-19 պատվաստանյութի երկու չափաբաժինները, 70% պաշտպանություն են տվել Հարավային Աֆրիկայում հոսպիտալացումից վերջին շաբաթներին: COVID-19-ի նախորդ երեք տարբերակների հետ համեմատությամբ պատվաստանյութի արդյունավետությունն ավելի թույլ է նոր Omicron տարբերակի դեմ:
Երեքշաբթի հրապարակված ուսումնասիրությունը Հարավային Աֆրիկայի խոշորագույն մասնավոր առողջության ապահովագրության կենտրոնի՝ Discovery Health-ի կողմից հիմնված է ավելի քան 211,000 COVID-19 թեստի դրական արդյունքների վրա: Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում դրական թեստերի մոտ 78,000-ը վերագրվել է Omicron-ին: Discovery-ն սակայն զգուշացրել է, որ հետազոտության արդյունքները նախնական են:
Հարավային Աֆրիկան աշխարհին տեղեկացրեց Omicron-ի մասին անցյալ ամսվա վերջին՝ ահազանգելով, որ այն կարող է առաջացնել գլոբալ վարակների ևս մեկ ալիք և հանգեցնեց հարավային Աֆրիկայում ճանապարհորդության սահմանափակումների: Հարավային Աֆրիկայում վարակվածների օրական ցուցանիշը վերջին օրերին հասել է շուրջ 20․000-ի:
Հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ վիրուսի դեմ պաշտպանությունը պահպանվում է 18-ից 79 տարեկան բոլոր մարդկանց մոտ, տարեցների պաշտպանության մի փոքր ավելի ցածր մակարդակով:
Զեկույցում նաև ասվում է, որ երեխաների մոտ կորոնավիրուսի չորրորդ ալիքի ընթացքում բարդություններով հիվանդանոց ընդունվելու ռիսկը 20%-ով ավելի բարձր է, քան առաջինի ժամանակ:
«Ամերիկայի Ձայն»-ի սույն հոդվածը հիմնված է REUTERS լրատվականի տեսանյութերի և DISCOVERY HEALTH -ի տրամադրած տեղեկության վրա: