Կառավարությունը պատվիրակություն է գործուղում Վրաստան

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18-20-ը պատվիրակություն կգործուղի Վրաստան՝ Թբիլիսիում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի փորձագետների հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Այդ մասին նշված է Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 17-ի որոշման մեջ:

Ըստ 1451 – Ա որոշման՝ Հայաստանի պատվիրակության կազմում լինելու են Լենա Նանուշյանը, Ռաֆայել Գևորգյանը, Աննա Մազմանյանը, Արթուր Մարտիրոսյանը, Ռուբեն Սարգսյանը, Արմեն Սիմոնյանը, Հակոբ Վարդանյանը, Դավիթ Սահակյանը, Շուշանիկ Ներսիսյանը, Արտեմ Կարապետյանը, Արմեն Այվազյանը, Կարեն Գասպարյանը, Վահագն Աֆյանը, Վահագն Փիլիպոսյանը և Լևոն Օհանեսյանը:

Պատվիրակության անդամները Թբիլիսիից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնեն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, իսկ էկոնոմիկայի նախարարը պետք է Վրաստան գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը հնգօրյա ժամկետում ներկայացնի վարչապետի աշխատակազմ և Արտաքին գործերի նախարարություն:

Տեսանյութեր

Լրահոս