Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Ռաֆիկ Պետրոսյանը

Այսօր 81 տարեկան հասակում մահացել է իրավաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Գարեգինի Պետրոսյանը։

Հոգեհանիգիստը տեղի կունենա կիրակի՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։30-ից՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Հուղարկավորությունը՝ երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին՝ 13։00-ին՝ նույն եկեղեցուց։

Ռաֆիկ Պետրոսյանի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային գերեզմանատանը (Գաջի գործարանի հարևանությամբ)։

Ծնվել է 1940թ. մայիսի 1-ին Կիրովականի շրջանի Դեբեդ գյուղում:
1965թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1965-1966թթ. սովորել է իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում: Իրավաբան: Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր:

1957-1958թթ. աշխատել է հյուսն Ղազախական ԽՍՀ Ապանովկա կայարանում, 1958-1962թթ.` Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանում` որպես խառատ: 1966-1970թթ. եղել է Սպիտակի շրջանային ժողդատարանի դատավոր, 1971-1983թթ.` ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս, 1984-1988թթ.` դեկանի տեղակալ, 1988-1996թթ.` դեկան, 1991-2003թթ.` իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ:

1990-1995թթ.` ԳԽ պատգամավոր (184 ընտրատարածք): 1992-1995թթ. եղել է ԳԽ սահմանադրական հանձնաժողովի և աշխատանքային խմբի անդամ:

2003-2007թթ.` Աազգային ժողովի պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 2 ընտրատարածքից:

1970թ. պարգևատրվել է ԽՍՀՄ ԳԽ նախագահության «Անբասիր աշխատանքի համար» մեդալով:

«168 ժամը» ցավակցում է Պետրոսյանների ընտանիքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս