Բարսելոնան կորուստներ ունի
«Բարսելոնայի» համար «Կորդոբայի» հետ գավաթային հանդիպումն ավարտվեց կատալոնացիների լիակատար հաղթանակով (5։0)։
Սակայն հանդիպման ժամանակ վնասվածք են ստացել կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն և հարձակվող Դավիդ Վիլյան։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Բժիշկները կարծում են, որ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով ստիպված կլինի մոտ մեկ ամիս բաց թողնել հանդիպումները։
Հաղորդվում է, որ իսպանացի հարձակվողը հանդիպման 77-րդ րոպեին փոխարինվեց՝ ցավեր զգալով երկու ոտքերում։ Մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել և փոխարինել Վիլյային։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը