Բուզանդի փողոցից փախցրել են իր «Մերսեդես» մակնիշի մեքենան
Դեկտեմբերի 14-ի առավոտյան մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում էր տվել, որ գիշերը Բուզանդի փողոցից փախցրել են իր «Մերսեդես» մակնիշի մեքենան:
Բաժնի և բաժանմունքի քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ մի շարք միջոցառումներ ձեռնարկեցին։ Հետքերը տարան Աշտարակի խճուղի, որտեղ էլ դեկտեմբերի 15-ին, ժամը 1-ի սահմաններում, մեքենան հայտնաբերվեց խճուղու հարակից հատվածում։ Մոտ մեկ ժամ անց Երևան-Երասխ ճանապարհին հայտնաբերվեց նաև մեքենան փախցնելու մեջ կասկածվող անձը։ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի բնակիչ, 24-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։
Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: