Բաժիններ՝

Ռուսական ռազմանավերը մանևրներ են իրականացնում Սիրիայի ափերի մոտ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ռազմանավերը մանևրներ են իրականացնում Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափերից ոչ հեռու ընկած ջրատարածությունում: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրականացվող մարտական մանևրները գլխավորում է «Մոսկվա» հածանավը: Մանևրներից առաջ «Իվան Բուբնով» լցանավը Սևծովյան նավատորմի ռազմանավերը լիցքավորել է վառելիքով ու խմելու ջրով: Փորձագետներն այս մանևրները շաղկապում են Սիրիայում ընթացող բախումների հետ:

Հիշեցնենք, որ Սիրիայի Տարտուս նավահանգստում է գտնվում Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութա-տեխնիկական ապահովման կետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս