Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտոր ընտրվեց

Այսօր կայացել է  Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը: 12 կողմ, 5 դեմ ձայների արդյունքում ԵՊՀ ռեկտոր ընտրվեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Լրագրողների հետ զրույցում նորընտիր ռեկտորը, անդրադառնալով իր միակ թեկնածու լինելուն և Արծրուն Իսահակյանի թեկնածությունը հոգաբարձուների խորհրդի կողմից չդիտարկելուն, ասաց, որ Արծրուն Իսահակյանի փաստաթղթերը վերջնաժամկետից հետո են ստացել, ըստ այդմ՝ նա դուրս է մնացել մասնակցությունից:

«Ըստ կանոնակարգի՝ գոյություն ունի գրանցամատյան, երբ ամենօրյա ռեժիմով գրանցվում են թեկնածուները: Հայտարարության մեջ էլ նշված էր հստակ օր և վերջնաժամկետ, որից նա ուշացել էր»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև նկատեց՝ տեղյակ չէ, թե ովքեր են այն 5 անձինք, ովքեր իրեն դեմ են քվեարկել, սակայն շեշտեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ նիստը բավականին լավ մթնոլորտում է անցել:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031