Բայդենը պլանավորում է 2024 թվականին մասնակցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում է մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին եւ մտադիր է դա անել ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսի հետ զույգով: Այդ մասին դեկտեմբերի 16-ին կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Քարին Ժան Պիերը։
Նրան խնդրել են մեկնաբանել Հարիսի հարցազրույցը The Wall Street Journal թերթին, որտեղ նա խոստովանել է, որ Բայդենի հետ չի քննարկել 2024 թվականի ընտրություններին մասնակցելու հարցը: «Ես չեմ կարող խոսել այն մասին, թե ինչ զրույցներ են վարում միմյանց հետ փոխնախագահը եւ նախագահը, ես արող եմ սոսկ ասել (…) այն մասին, որ նախագահն ինքն է ասել՝ որ պլանավորում է 2024 թվականին մասնակցել նախագահական ընտրություններին: Ես այլեւս ոչինչ չունեմ ավելացնելու»,- պատասխանել է Ժան Պիերը:
Նրան խնդրել են ճշտել, թե Բայդենը պլանավորում է արդյոք այդ ընտրություններին մասնակցել Հարիսի հետ զույգով: «Այո՛, նա պլանավորում է: Ոչինչ չի փոխվել»,- հավաստիացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: