ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի չինական, վրացական և թուրքական որոշ ընկերությունների նկատմամբ
ԱՄՆ-ը կկիրառի պատժամիջոցներ չինական, վրացական և թուրքական որոշ ընկերությունների նկատմամբ՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության շահերին հակասող գործողությունների համար: Հաղորդել է ԱՄՆ առևտրի նախարարությունը:
«Այդ 37 կազմակերպությունները ԱՄՆ կառավարության կողմից ճանաչվել են որպես Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության կամ ազգային անվտանգության շահերին հակասող», – ասվում է առևտրի նախարարության փաստաթղթում, որը կհրապարակվի ուրբաթ օրը դաշնային ռեգիստրում: