Բաժիններ՝

Գանձերի փոխարեն գտել են Գերինգի կնոջ դիակը

21 տարի առաջ Բեռլինի արվարձաններից մեկում հայտնաբերված մասունքները պատկանում են Ադոլֆ Հիտլերի աջ ձեռքը համարվող, գաղտնի ոստիկանության հիմնադիր Գերման Գերինգի առաջին կնոջը: Քրեագետների կողմից ուսումնասիրվել են Գերինգի կալվածքում հայտնաբերված կնոջ աճյունի մասունքները:

Փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ դրանք պատկանում են Գերինգի կնոջը` ազգությամբ շվեդուհի Կարին Ֆոկին, ով վախճանվել է դեռևս 1931 թվականին` 42 տարեկան հասակում: Ֆոկին հուղարկավորել էին հայրենիքում, սակայն որոշ ժամանակ անց ամուսնու հրահանգով նրա աճյունը վերաթաղվել էր Կարինհալլ կոչվող կալվածքում, որը Գերինգն այդպես էր անվանել՝ ի հիշատակ առաջին տիկնոջ:

1945 թվականին, երբ խորհրդային բանակը մտավ Բեռլին, Գերինգը հրամայեց արվեստի գործերի իր հավաքածուն տեղափոխել մեկ այլ վայր, իսկ կալվածքը` պայթեցնել: Սակայն շատ գանձեր որոնողներ երկար տարիներ պեղումներ էին կատարում կալվածքի տարածքում` հույս ունենալով գտնել մոռացված արժեքավոր իրեր:

Հենց նրանք էլ հայտնաբերել են Կարին Ֆոկի կմախքը, որը փոխանցել են Ստոկհոլմի համալսարանի գիտնականներին` ուսումնասիրությունների համար: Կարինի որդու և Գերմանիայում գտնված կմախքի ԴՆԹ-ի անալիզն էլ փորձագետներին հիմք է տվել պնդելու, որ Գերինգի կալվածքում գտնված մասունքների պատկանում են նրա առաջին կնոջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս