«Ինձ էնպես հետաքրքիր է, թե «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ինչի՞ հիման վրա է ընդունել ու պահում Աշոտ Մինասյանին…». Միհրան Պողոսյան

Միհրան Պողոսյանը գրում է. «Հանցագործությունից կամովին հրաժարման հայտարարություն. Նյարդերի գերլարում է անհրաժեշտ, որպեսզի չտրվեմ էմոցիաներին ու հանցագործ չդառնամ, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում աշխատող մարդ կա, որ ինձ դրդում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված արարք /ծանր վիրավորանք հասցնելը/ կատարեմ…

#Աշոտ_Երկաթ Մինասյանին կալանավորելու մասին որոշումը 16 օր է չի տրամադրվում պաշտպանության կողմին…

Հիշեցնեմ, որ ՀՀ Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝

Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի ձերբակալվածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է:

Ինձ էնպես հետաքրքիր է, թե «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ինչի՞ հիման վրա է ընդունել ու պահում Աշոտ Մինասյանին…»։

Տեսանյութեր

Լրահոս