«Մխիթար Զաքարյան, տնտեսական գիտությունների թեկնածու, ով 5 ամսից ավելի՝ ապօրինաբար գտնվում էր կալանքի տակ». Վահե Հակոբյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանն այսօր առաջին անգամ մասնակցում էր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։ Նա հանձնաժողովի անդամ է, բայց քանի որ հունիսից գտնվում էր կալանքի տակ, հնարավորություն չէր ունեցել մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին։

Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը ներկայացնելով Մխիթար Զաքարյանին ասաց. «Մխիթար Զաքարյան, տնտեսական գիտությունների թեկնածու, ով 5 ամսից ավելի՝ ապօրինաբար գտնվում էր կալանքի տակ։ Համոզված եմ, որ նրա բացակայությունն իր ազդեցությունն է թողել նաև հանձնաժողովի աշխատանքների վրա։ Կարծում եմ՝ հիմա պարոն Զաքարյանն իր մասնագիտական ունակություններով կնպաստի մեր արդյունավետ աշխատանքին»։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանի խափանման միջոց կալանավորումը ՍԴ որոշմամբ փոխվել է դեկտեմբերի 11-ին, այժմ նա ազատության մեջ է։

Նշենք, որ հանձնաժողովի նիստում այսօր ընդգրկված է 5 հարց։

Տեսանյութեր

Լրահոս