5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Արևելյան Թիմորի ափերի մոտ
Դեկտեմբերի 16-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արեւելյան Թիմորի ափերի մոտ: Տուժածների, ավերածությունների եւ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լոսպալոսա քաղաքից (բնակչությունը՝ շուրջ 17 հազար մարդ) 246 կիլոմետր դեպի հյուսիս – արեւելք: Օջախն ընկած է եղել 15 կիլոմետր խորության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: