 
                        «Այսպիսի կալանավորումների շարք երբևէ նման հստակ լռության պայմաններում տեղի չի ունեցել»․ Արամ Վարդևանյան
 
                                    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Պարզապես հետաքրքիր է, ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չեն տեսնում այն ամենին ինչ կատարվում է Հայաստանում: Անձնական ազատության իրավունքը (չկալանավորվելու) կարծես ունիվերսալ իրավունք է:
Այսպիսի կալանավորումների շարք՝ բացառապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անձանց նկատմամբ, երբևէ նման հստակ լռության պայմաններում տեղի չի ունեցել…»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        