ԱԱԾ-ում Արթուր Վանեցյանը հարցաքննվել է՝ որպես վկա. Սոս Հակոբյան
Այսօր մամուլն արդեն գրել էր, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ, թե ինչ գործի շրջանակներում՝ չէր մանրամասնվում։
168.am–ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը տեղեկացրեց, որ ԱԱԾ-ում Արթուր Վանեցյանը հարցաքննվել է՝ որպես վկա։
«Պարոն Վանեցյանը ժամեր առաջ է ԱԱԾ-ից դուրս եկել, բայց գործի մանրամասների մասին բան չեմ կարող ասել, որովհետև ըստ օրենքի՝ դա գաղտնիք է համարվում, միայն ԱԱԾ-ն կարող է ինչ-որ բան բացահայտել։ Ուղղակի կարող եմ ասել, որ անձամբ պարոն Վանեցյանին չի վերաբերում»,- եզրափակեց Սոս Հակոբյանը։