Բաժիններ՝

Գերմանիան պատրաստ է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսությանը. կանցլեր Օլաֆ Շոլց

Գերմանիան պատրաստ է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության, բայց դա չպետք է հասկանալ որպես Բեռլինի միակողմանի նոր «արեւելյան քաղաքականություն»: Այդ մասին  հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Մենք «…» պետք է պատրաստ լինենք ավելի հաճախ փորձեր անել փոխըմբռնման հասնելու համար, կասեցնելու էսկալացման պարուրակը, ինչպես դա ժամանակավորապես հաջողվել է «նորմանդական գործընթացի» օգնությամբ»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Բունդեսթագում: Դրա հետ մեկտեղ քաղաքական գործիչը նշել է, որ ԵՄ-ում կարող էլինել միայն ընդհանուր «արեւելյան քաղաքականություն»՝ հիմնված եվրոպական իրավունքի եւ աշխարհակարգի սկզբունքների վրա, որոնց կատարման պարտավորություններն ստանձնել է Մոսկվան: Գերմանիայի կանցլերը նմանօրինակ միասնական մոտեցում է ազդարարել նաեւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ սահմանին ստեղծված իրադրության գնահատման հարցում:

«Մենք այդ կապակցությամբ ինտենսիվ կոնսուլտացիաներ կանցկացնենք ԵՄ-ի գագաթնաժողովում եւ «Արեւելյան գործընկերության» այսօրվա գագաթնաժողովում: «…» Տարածքային ամբողջականության խախտման ցանկացած խախտում կունենա բարձր գին, եւ մենք այստեղ միաբերան կխոսենք մեր եվրոպացի գործընկերների ու անդրատլանտյան դաշնակիցների հետ»,-հայտարարել է Շոլցը:

Վերջին ժամանակներս Կիեւում եւ Արեւմուտքում մեղադրանքների ալիք է բարձրացել այն հարցում, որ Ռուսաստանը ներխուժում է պատրաստում Ուկրաինայի տարածք: Մոսկվան քանիցս հերքել է այդ հայտարարությունները, ընդգծելով, որ ոչ ոքի չի սպառնում, իսկ զորքերի տեղաշարժվելը ռուսաստանյան տարածքով ոչ ոքի չպետք է անհանգստացնի: Ինչպես նշել են Կրեմլում, նմանօրինակ թշնամական ելույթները որպես պատրվակ օգտագործվում են Ռուսաստանի սահմանների մոտ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա եւ ուժեր տեղակայելու համար: Ռուսաստանը նաեւ քանիցս հայտարարել է որ պատրաստ է արեւմտյան երկրների հետ երկխոսության եւ համագործակցության, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս