Իրավապահներն էին պարզել եղելությունը և կասկածվողին բերման ենթարկել
Գեղարքունիքի մարզի Վանևան գյուղում բնակարանային գողություն էր եղել: Տուժողը ոստիկանություն չէր դիմել: Իրավապահներն էին պարզել եղելությունը և կասկածվողին բերման ենթարկել:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանևան գյուղի 59-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել: Բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին:
Պարզվեց, որ նա դեկտեմբերի 8-ի կեսգիշերին, օգտվելով տանտերերի բացակայությունից, կոտրել է առանձնատան պատուհանը և գողացել ժամացույց ու կենցաղային իրեր:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։