Բաժիններ՝

ԱՀԿ-ն հայտնել է շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսից մահացության 10 տոկոսով նվազման մասին

Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 4 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, գրեթե 47 հազարը՝ մահացել: Ինչպես դեկտեմբերի 15-ին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի քանակը նախորդ յոթ օրվա համեմատությամբ նվազել է 5 տոկոսով, իսկ մահացու վախճանների թիվը 10 տոկոսով։

«Անցյալ շաբաթ վարակման, ինչպես նաեւ մահերի նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ նվազել է համապատասխանաբար 5 տոկոսով եւ 10 տոկոսով»,- ասված է ԱՀԿ-ի համաճարակաբանական տեղեկագրում:

Փաստաթղթում բերված վիճակագրության համաձայն՝ դեկտեմբերի 6-ից մինչեւ 12-ը հայտնաբերվել է 4 000 817 ախտահարված եւ արձանագրվել է6 961 մահացու վախճան: Եվրոպային է բաժին ընկնում յոթ օրվա ընթացքում արձանագրված վարակման դեպքերի 65 տոկոսը եւ մահերի 60 տոկոսը. նշվել է հիվանդացության 7 տոկոսով նվազում, մահացությունը նվազել է 3 տոկոսվ: Հիվանդացության զգալի աճ է արձանագրվել Աֆրիկայում (111 տոկոսով): Միեւնույն ժամանակ անցյալ շաբաթ վարակման զգալի քիչ դեպքեր են եղել Ամերիկայում (10 տոկոսով) եւ Հարավ – արեւելյան Ասիայում (10 տոկոսով) եւ Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (7 տոկոսով): Մահացությունն աճել է Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարաշրջանում (4 տոկոսով), բայց կրճատվել է Հարավ – արեւելյան Ասիայում (50 տոկոսով), Ամերիկայում (14 տոկոսով), Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (3 տոկոսով) եւ Աֆրիկայում (1 տոկոսով): Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին հայտնել է ԱՄՆ-ը (674 019): Այնուհետեւ հետեւում են Գերմանիան (351 738), Մեծ Բրիտանիան (350 340), Ֆրանսիան (335 972) եւ Ռուսաստանը (215 283): Աշխարհում գերակշռող «դելտա» շտամը վերջին 60 օրում հայտնաբերվել էանալիզների 99,2 տոկոսի, «օմիկրոնը»՝ 0,4 տոկոսի դեպքում:

Ինչպես նշում են ԱՀԿ-ում, 77 պետություններում հայտնաբերված օմիկրոն շտամը, «աճի առավելություններ ունի «դելտայի» հանդեպ. այն ավելի արագ է տարածվում ոչ միայն Հարավային Աֆրիկայում, որտեղ «դելտայի» շրջանառությունը եղել է ցածր, այլեւ, դատելով ըստ ամենայնի, այնտեղ, որտեղ շատ են դելտա տարբերակով վարակման դեպքերը, մասնավորապես, Մեծ Բրիտանիայում:

Փորձագետները, վկայակոչելով նախնական տվյալները, ուշադրություն են հրավիրում, որ պատվաստանյութերը նվազ արդյունավետ են «օմիկրոնից» պաշտպանության հարցում, իսկ այդ շտամով կրկնական վարակման ռիսկն ավելի բարձր է, քան մյուսներով: «Ամբողջությամբ վերցված այս նոր տարբերակի հետ կապված ռիսկը, որն անհանգստություն է հացուցում, մնում է շատ բարձր»,- ասված է տեղեկագրում:

Դեկտեմբերի 14-ի տվյալներով՝ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել են կորոնավիրուսով վարակման 270 031 622 դեպք եւ 5 310 502 մահացած: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 395 564-ով, մահացու վախճաններինը՝ 5 312-ով: Ամենից շատ վարակման հաստատված դեպքեր, որոնց մասին տվյալներն ստացվել են ԱՀԿ-ում, արձանագրվել են ԱՄՆ-ում՝ 49 629 855: Այնուհետեւ գալիս են Հնդկաստանը (34 703 644) եւ Բրազիլիան (22 167 781): Մահացու վախճաններն ամենից շատ են ԱՄՆ-ում՝ 790 920, երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան (616 251), երրորդը՝ Հնդկաստանը (475 888), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս