Տաթևիկ Ռևազյանը երկրորդ երեխային է սպասում
Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը սպասում է 2–րդ երեխային։ Նորությունը հայտնել է Facebook–ի իր էջում` հրապարակված ֆոտոշարքին կից։
Լուսանկարներում Ռևազյանն ամուսնու ու դստեր` Մոնթեայի հետ է։ Ակնհայտ երևում է, որ նա հղի է։
«Հիշողություններ Երևանում գեղեցիկ աշնան մասին։ Եվ այո:.. շատ շուտով սպասում ենք երկրորդ երեխայի հայտնվելուն»,–լուսանկարներին կից գրել է նա։