Սուրեն Պապիկյանը պատրաստվում է իշխանության ժառանգորդի դերին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարդիկ կան, որոնք կարեւոր դեր ունեն երկրում, բայց ստվերում են՝ անկյուն քաշված իրենց գործն են առաջ տանում: Մոտ 3 տարի նման գորշ կարդինալի դերում էր Տիգրան Ավինյանը։ Նույնը՝ Սուրեն Պապիկյանը, որը շատ որոշումների կայացմանն է ակտիվ մասնակցել։

Հիմա, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, նաեւ միջազգային հարթակ է դուրս եկել` սերտ շփվելու է ՌԴ պաշտոնական շրջանակների, ՆԱՏՕ-ի հետ, բայց ձեռք չի քաշում նաեւ ներքին կյանքից: Նա նախկինում էլ պաշտոնների է տեղավորել իր ընկեր-բարեկամներին, հիմա առավել ինտենսիվ է տարբեր համակարգերում իր մարդկանց ներդնում:

Օրերս Դավթաշենի թաղապետ է նշանակել, ինչը դժգոհություն է առաջացրել: ՔՊ-ում կարծում են, որ նա պատրաստվում է իշխանության ժառանգորդի դերին»:

Տեսանյութեր

Լրահոս