Կորոնավիրուսի օմիկրոն շտամն արդեն տարածված է 77 պետությունում. ԱՀԿ
Կորոնավիրուսի օմիկրոն շտամը ներկա պահին հայտնաբերված է աշխարհի 77 պետությունում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
«Օմիկրոնը տարածվում է այնպիսի տեմպերով, ինչպիսինը չենք տեսել այլ տեսակների դեպքում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:
Նա ընդգծել է, որ առողջապահական համակարգերը շտամի արագ տարածման հետևանքով կարող է գերծանրաբեռնված դառնան: Այդ տեսանկյունից՝ Գեբրեյեսուսը նշել է, որ մինչ օրս օմիկրոնը թերագնահատվել է՝ հաշվի առնելով այն, որ տվյալ տեսակով վարակումը հիվանդության ավելի թեթև ընթացք է ունենում, մինչդեռ առողջապահական համակարգերը հնարավոր է պատրաստ չլինեն դրա հետևանքով դեպքերի կտրուկ մեծացմանը: