Բաժիններ՝

Մուշի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մարիխուանա են հայտնաբերել

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։

Ժամը 11-ի սահմաններում Քեթի գյուղից բաժին բերման ենթարկվեց Գյումրիի Ռուսթավելու փողոցի 54-ամյա մի բնակիչ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով շագանակագույն, յուրահատուկ հոտով, մանրացված, չորացված զանգված: Ըստ բերման ենթարկվածի՝ «խիմկա» թմրամիջոց է և պատկանում է իրեն։

Ավելի ուշ 54-ամյա տղամարդն իր ավտոտնակից ներկայացրեց 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Դեկտեմբերի 10-ին Մուշի բաժնի քրեական հետախույզներն ու Շիրակի մարզի քննչական վարչության ծառայողները խուզարկություն կատարեցին Գյումրու Մադոյան փողոցի տներից մեկում՝ հայտնաբերելով 60 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածներ ու կանեփի սերմեր։ 39-ամյա տանտերը բերման է ենթարկվել ու ներկայացվել նախաքննական մարմնին։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս