Շնորհավորում ենք «Ալիք» օրաթերթի 90-ամյա հոբելյանական տարեդարձը

«Ալիք» օրաթերթի հարգելի խմբագրակազմ, սիրելի գործընկերներ

Հայաստանի ժուռնալիստների միությունը ջերմորեն շնորհավորում է իրանահայ հինավուրց համայնքի ամենաերկարակյաց օրաթերթի 90-ամյա հոբելյանական տարեդարձի առթիվ:

Լրատվամիջոցն իր գործունեությամբ՝ վերլուծություններով, մեկնաբանություններով, մշտապես անդրադարձել է թե՛ սփյուռքահայության, սփյուռքյան համայնքների խնդիրներին, թե՛ Հայաստանի և Արցախի հիմնահարցերին:

Սփյուռքում ծնված ցանկացած հայալեզու լրատվամիջոց հայապահպանության, ազգային մշակույթի, լեզվի, կրոնի ու ավանդույթների պահպանման լուրջ խթան է և ունի մեծ առաքելություն, որը պահանջում է ամեն օր գաղափարական նվիրյալ լինելու հաստատակամություն:

«Ալիք» օրաթերթը մշտապես առաջնորդվել է ազգային գաղափարախոսությամբ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆԿԱԽ պետականության տեսլականով, ինչպես նաև հարևան երկու երկրների փոխադարձ շահերի դիրքորոշումներից ելնելով:

Մաղթում ենք արևշատություն, բեղուն գործունեություն, տոկունություն, արարելու կամք և նոր գաղափարների իրագործում:

Հայաստանի ժուռնալիստների միություն

Տեսանյութեր

Լրահոս