Բաժիններ՝

Ծանրամարտի ԱԱ․ Այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի երկու ներկայացուցիչ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում դեկտեմբերի 7-ին մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։

Այսօր պայաքարի մեջ կմտնի Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ։ 96 կգ քաշում B ենթախմբում 12:00-ին կմրցի Դավիթ Հովհաննիսյանը, իսկ 15:00-ին` Հակոբ Մկրտչյանը A խմբում:

Հիշեցնենք, որ մեր մարզիկներից առաջինը Ռաֆիկ Հարությունյանն է մտել պայքարի մեջ։ Ռաֆիկը 81 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։

89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը, որը պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, հրում վարժությունում զրո ստացավ և չկարողացավ երկամարտի արդյունքում դառնալ մեդալակիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս