«Ես չգիտեմ՝ որ հիմարն ա նման բաներ քցում, տարածում։ Սաղ կյանքս մաքուր եմ ապրել»․ Սոնա Շահգելդյան
Քիչ առաջ երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լուրերին, թե ինքը գտնվում է հետախուզման մեջ։ Նա մասնավորապես գրել է․
«Ես չգիտեմ՝ որ հիմարն ա նման բաներ քցում, տարածում։ Սաղ կյանքս մաքուր եմ ապրել, բայց էս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս պահանջում եմ նման տարածումների համար կեղծ դիմել շատ վատ քայլերի․․․ Ինչ ասես անում են շատերը, չեք հետախոզում, մաքուր մարդկանց վրա՞ եք հիմա էլ հասել։
Ամոթ ա, Աստծուց վախեցեք»։