Բաժիններ՝

Աշտարակի ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ «Մակարով» ատրճանակ են հայտնաբերել

վԴեկտեմբերի 5-ին, ժամը 2.30-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու հետաքննիչները գիշերային շրջայցի ժամանակ Քասախի փողոցի ռեստորանի մոտ կասկածելի տղամարդու էին նկատել, որը ոստիկանական մեքենան տեսնելով՝ ձեռքից ինչ-որ իր էր գցել ու դիմել փախուստի։

Նշված վայրում ոստիկանները «Մակարով» տիպի ատրճանակ հայտնաբերեցին։

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նա Աշտարակի Իսահակյան փողոցի 25-ամյա բնակիչ է, որին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:

Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս