«Եթե ԱԳՆ-ն հայտնի, որ կիսում է Փաշինյանի` Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու տեսակետը, ուրեմն պետք է հեղափոխություն սկսենք և ոտքի հանենք ժողովրդական լայն զանգվածներին». Նաիրի Հոխիկյան
Հայաստանի վարչապետը երկու օր առաջ շատ հստակ ասաց, որ ինքը Արցախը հանձնելու է Ադրբեջանին։ Շատ պարզ ասաց` մենք կորցրել ենք Արցախը Ադրբեջանի կազմից դուրս որևէ տեսական ու գործնական հնարավորություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց լրագրող, ազատագրական շարժման կազմակերպիչ Նաիրի Հոխիկյանը։
«Դրանից ավելի պարզ, ուրիշ ձևով ասել, նշանակելու էր` ես տալու եմ Արցախը։ Մենք եկել ենք ԱԳՆ և առաջին հերթին թույլ չենք տա, որ որևէ դավաճանական կառավարություն մեր հայրենիքի մի մասը հանձնի Ադրբեջանին։ ԱԳՆ-ից հստակ պահանջում ենք դիրքորոշում` արդյոք կիսում է Նիկոլ Փաշինյանի այդ խոսքերը, թե ոչ»։
Հոխիկյանը անդրադարձավ ոստիկանների կողմից իրենց մի քանի գործընկերներին բերման ենթարկելու գործողություններին՝ ընդգծելով, որ ոստիկանությունը հստակ պատվեր է կատարում։
«Եթե ԱԳՆ-ն հայտնի, որ կիսում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ուրեմն պետք է ժողովրդական զանգվածներին ոտքի հանել և սկսել հեղափոխություն։ Նիկոլ Փաշինյանը քաղցկեղ է, և պետք է ազատվենք այդ քաղցկեղից»։