«Սա մեր վերջին 30 տարվա մեծագույն դիվանագիտական ձախողումներից է, որի աղետալի հետևանքներն առաջիկայում ավելի ցայտուն կդրսեւորվեն». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դու Ադրբեջանի դեմը չես կարողանում հայկական շահեր սպասարկել,դու ո՞նց ես համաձայնվում Թուրքիայի մասնակցությամբ «3+2»ձեւաչափով հարցեր քննարկել։
Այս ողջ սարքած աղմուկի մեջ կապիտուլյանտն աննկատ «սղցրեց» իր համաձայնությունը պաշտոնապես լեգիտիմացնել Թուրքիայի մասնակցությունը «հայկական հարցին»։
Սա մեր վերջին 30 տարվա մեծագույն դիվանագիտական ձախողումներից է, որի աղետալի հետեւանքներն առաջիկայում ավելի ցայտուն կդրսեւորվեն»։

Տեսանյութեր

Լրահոս