Կարևոր խրատներ՝ երիտասարդներին
Երիտասարդները թող այնքան կրթվեն իմաստունների ու առաքինիների մոտ, որ երբ բաժանվեն ու հեռանան նրանցից, կարողանան անկորուստ հիշել նրանց խոսքերը՝ իբրև բարեխրատ ուսուցիչ:
Ով իմաստություն ու սիրալիր քաղաքավարություն ունի, ուր էլ գնա, ինչպիսի ձախորդությունների մեջ էլ ընկնի, փառք ու բարի համբավ կգտնի: Իմաստուն երիտասարդը նման է խորարմատ ծառի, որին փորձությունների հողմերը թեպետև շարժում են, բայց կործանել չեն կարող: