Բաժիններ՝

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի պատվիրակությունները Վիեննայում հանդիպում կանցկացնեն ԳՀՀԾ-ի հարցի շուրջ

Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի պատվիրակությունները դեկտեմբերի 9-ին Վիեննայում հանդիպում կանցկացնեն Թեհրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները հանելու շուրջ բանակցությունները շարունակելու ֆոնին: Այդ մասին հաղորդել է Tasnim գործակալությունը:

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ Համատեղ հանձնաժողովի նիստի նախաշեմին, որը նշանակված է Թեհրանի ժամանակով 14:30-ին (Երեւանի ժամանակով 15:00), Վիեննայում տեղի կունենա Իրանի բանակցորդների եւ Ռուսաստանի ու Չինաստանի բարձրաստիճան բանակցորդների եռակողմ հանդիպումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ուշագրավ է նշել, որ նախօրյակին Tasnim-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրի, հաղորդել էԷ, որ ՉԺՀ-ն եւ ՌԴ-ն համաձայն են այն համաձայնագրերի նախագծերին, որոնք ավելի վաղ առաջարկվել էին Իրանի կողմից:

Իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին նվիրված Վիեննայի բանակցությունների յոթերորդ փուլը մեկնարկել է նոյեմբերի 29-ին: Բանակցությունների գլխավոր թեման դարձել է Թեհրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները հանելու հարցը:

Դեկտեմբերի 3-ին Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Կյանին հայտարարել է, որ բանակցությունների կողմերը կուղեւորվեն իրենց մայրաքաղաքներ՝ Իրանի կողմից առաջարկված համաձայնագրերի նախագծերի առնչությամբ անհրաժեշտ կոնսուլտացիաների համար: Բանակցությունները վերսկսվել են դեկտեմբերի 9-ին:

2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:

Իրանը ի պատասխան 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս