Բաժիններ՝

Դեմիրթաշը բանտից մեկնաբանել է Օսման Քավալայի և իր գործերի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը

վԹուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով 2016 թ. գտնվում է Էդիրնեի f տիպի բանտում, մեկնաբանել է թուրք հայտնի գործարար և իրավապաշտպան Օսման Քավալայի և իր ֆազատ արձակման վերաբերյալ ԵՄ որոշումների շուրջ Էրդողանի հայտարարությունը:

Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ԵԽ նախարարների կոմիտեի որոշումները հեշտությամբ չեն իրականացվի, քանի դեռ Թուրքիայում չի ձևավորվել անկախ դատական համակարգ։ Բայց մի օր դա անպայման տեղի կունենա, և երբ գա այդ օրը, այդ որոշումները չկատարողները կհայտնվեն մեղադրյալի աթոռին»,- նշել է նա։

Կատարից վերադառնալիս Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Սելահաթթին Դեմիրթաշին և Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ԵՄ որոշումներին և նշել, որ իրենք չեն ճանաչում այդ որոշումները:

Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեն Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսելու որոշում էր ընդունել, ինչի համար պատճառ էր հանդիսացել Թուրքիայի կողմից Օսման Քավալային և Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռների չկատարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս