ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում ԱԱԾ-ում․ «Փաստինֆո»
ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում՝ ԱԺ-ում իշխանական պատգամավորների և ընդդիմադիր պատգամավորների օգնականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումների հիման վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեկտեմբերի 7-ին Խորհրդարանում սկանդալային միջադեպ է եղել. իշխանական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր պատգամավորների օգնականների վրա։
«Ըստ ականատեսների՝ դեպքի վայրում եղել են նաև Արմենուհի Կյուրեղյանի, Գերասիմ Վարդանյանի օգնականները, իսկ իշխանական պատգամավորներից՝ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Վահագն Ալեքսանյանը։ Միջադեպ-ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ են ստացել ընդդիմադիր պատգամավորների օգնականներից երեքը»,– գրում է կայքը։