«Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշում է  ստորագրել դեկտեմբերի 15-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ։

ԱԺ պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ  2021 թվականի դեկտեմբերի 15-ին` ժամը 12:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով.

«Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ»:

Հիշեցնենք, որ նախագծի հեղինակն ԱԺ «Հայաստան» խմբակցությունն է: Նախագիծը  դեկտեմբերի 7-ին չէր ընդգրկվել ԱԺ 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում։

Հիշեցնենք նաև, որ նույն նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 25-ին խորհրդարանում անցկացվեցին լսումներ։

Տեսանյութեր

Լրահոս