Ի՞նչ օրակարգով է նախագահը Կատարում, արդյոք կհանդիպի՞ Կատարում գտնվող Թուրքիայի նախագահին. պարզաբանում են նախագահականից

Երեկ տեղեկացանք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար: 168.am-ը այս այցի մանրամասների մասին տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմից:

Գրավոր հարցմամբ մասնավորապես խնդրել էինք տեղեկացնել, թե ինչ աշխատանքային օրակարգով է նախագահը Կատարում, ինչ աշխատանքային հանդիպումներ են նախատեսվում և Արմեն Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում այս այցը թվով որերո՞րդն է Կատար:

Ի դեպ, հաշվի առնելով հանգամանքը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ևս երկօրյա աշխատանքային այցով Կատարում է՝ խնդրել էինք նաև հայտնել՝ նախատեսվա՞ծ է արդյոք Թուրքիայի և Հայաստանի նախագահների հանդիպում:

Այսօր ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից ի պատասխան՝ տեղեկացրել են.

«Մերձավոր Արևելքի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մշտական ուշադրության կենտրոնում է, և նա իր փորձը, կապերը մշտապես և շարունակաբար օգտագործում է այդ ուղղությամբ: Այդ համատեքստում նախագահի կարևոր նախաձեռնություններից է Ծոցի երկրների հետ Հայաստանի համագործակցության խորացումը, և հատկապես Կատարի Պետության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների ամրապնդումը:

Կատար աշխատանքային այցի օրակարգում նախատեսված են հանդիպումներ Կատարի էմիր,​ շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի, Կատարի հիմնադրամի և Education Above All հիմնադրամի նախագահ շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի, ինչպես նաև Կատարի ներդրումային հիմնադրամի, Կենտրոնական բանկի ղեկարության հետ:​

Կատար այցը ծրագրված է եղել նախօրոք, ​և դրա օրակարգում Կատարի ղեկավարության հետ հանդիպումից բացի՝ ​որևէ այլ հանդիպում որևէ այլ երկրի ղեկավարության հետ նախատեսված չէ։ Նախագահ Արմեն Սարգսյանի​ ցանկացած այց ծրագրվել և ծրագրվում ու նախապատրաստվում է Հայաստանի Հանրապետության օրակարգին համապատասխան»:

Տեսանյութեր

Լրահոս