«Ժառանգության» պահվածքը ցույց տվեց, որ իրենք ու իշխանությունը միասին են աշխատում. Վ. Սեդրակյան

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը նախկինի պես վստահ է, որ հենց ինքն է հաղթելու փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: «Իմ վստահությունը հաղթանակի նկատմամբ ո՛չ պակասել է, ո՛չ՝ ավելացել: Կարծում եմ, որ նախորդ երկու նախագահները իրենց չմասնակցելով ցույց տվեցին, որ իմ ծրագիրը իրատեսական է, վստահ հասկացրին, որ ծրագիրն իրենց համար խորթ չէ ու ընդունելի է: Այս տարի մենք բոլորս կունենանք արդար նախագահ և կունենանք արդար ընտրություններով ձևավորված նոր ԱԺ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Սեդրակյանը ևս մեկ անգամ համոզված հայտարարեց, թե նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո ինքը պատրաստվում է իր շուրջը հավաքել ՀՀ երեք նախագահներին: Նա վստահեցրեց, որ իր հաղթանակը կդառնա երեք նախագահների հաղթանակը, քանի որ ընտրություններում հաղթելուց հետո Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լոն Տեր-Պետրոսյանը կդառնան իր խորհրդականները:

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե պայքարն ընթանալու է իր և Սերժ Սարգսյանի Հայաստանների միջև, էպոսագետը շեշտեց. «2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ու 2008-ի նախագահական ընտրություններում «Ժառանգության» պահվածքը ցույց տվեց, որ իրենք  ու իշխանությունը միասին են աշխատում»:

Լրագրողների հարցին, թե հաղթելու պարագայում ինչպե՞ս եք պատրաստվում վարվել օլիգարխների հետ, նախագահի թեկնածուն ասաց. «Այնպես ինչպես անում են քաղաքակիրթ   աշխարհում: Օլիգարխները վճարելու են հարկերը օրինական ձևով: Եթե երկրում արդար, օրինական դաշտ հաստատվի, օլիգարխները կաշխատեն

Տեսանյութեր

Լրահոս