Բաժիններ՝

Նիգերիայում բեռնատարը վրաերթի է ենթարկել 17 դպրոցականների

Բեռնատարի վարորդը վրաերթի է ենթակել Լագոսի՝ Նիգերիայի ամենախոշոր քաղաքի դպրոցներից մեկի 17 աշակերտների: Դեկտեմբերի 8-ին այդ մասին հայտնել է Vanguard թերթը: Թերթի տվյալներով՝ վրաերթը կատարվել է դեկտեմբերի 7-ին, երբ ապրանքների առաքման համար նախատեսված ավտոմոբիլի վարորդը փախչում էր ոստիկանության հետապնդումից:

17 դպրոցականներ մահացել են, տարբեր աստիճաի ծանրության վնասվածքներ ստացած աշակերտների ստւյգ քանակն առայժմ պարզված չէ: Ինչպես հայտնում է թերթը, կատաղած բնակիչների ամբոխը փորձել է ինքնադատաստանի ենթարկել վարորդին, որին ձերբակալել են իրավապահները: Բեռնատարը հրկիզվել է: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ բեռնատարի վարորդը հետապնդման ժամանակ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս