Բաժիններ՝

Հայտնի է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրության օրը

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ, Հանրային կապերի ծառայության պետ Ազնիվ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվելու համար դիմել են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և ևս մեկ անձ, ով դիմել է կարգի խախտմամբ: ԵՊՀ խոսնակը հավելեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դեռ պետք է որոշի՝ դիտարկելո՞ւ է երկրորդ թեկնածուի թեկնածությունը, թե՞ ոչ:

Երկրորդ թեկնածուի անունը ԵՊՀ-ից չհայտնեցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031