ԱՄՆ-ում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Օրեգոնի նահանգի ափերի մոտ
Դեկտեմբերի 7-ին օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել Օրեգոնի ափերի մոտ, որի մագնիտուդը կազմել է 5,8: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է նահանգի Նյուպորտ քաղաքից 434 կիլոմետր դեպի արեւմուտք, քաղաք, որտեղ բնակվում է 10,3 հազար մարդ: Օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: ԱՄՆ-ի Ցունամիների նախազգուշացման ազգային կենտրոնը չի հայտարարել ցունամիի սպառնալիքի մասին: Ավելի վաղ, ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ այդ շրջանում գրանցվել է 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: