«Այս ամենը շոուների սիրահար հայ ժողովրդի համար է, որ սպասում է մյուս սերիային, թե Ալենը երբ ներողություն կխնդրի». Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևն ասել էր, թե այ նոլդու, որ ասել ես միջանցքը տալու եմ, ասա երբ ես տալու։ Տպավորություն է ստեղծվել, որ Ալիևից բացի, բոլորը սուտ են խոսում, շուստրիություն անում, մարդ ծեծում, որ Ալիևի խոսքը կտուրը գցեն։
Նիկոլը ԱԺ-ում իր թիմակիցներին բողոքում է, որ բանակը չեն կարողանում սարքեն, որովհետեւ հրամանատարների վրա քրեական գործեր կան։ Կարծես թե ինչ-որ մարսեցիներ են եկել, ինչ-որ դատախազություն ու քննիչներ են աշխատել, որ քրեական գործեր սարքեն, եւ ոչ թե հենց ինքը Նիկոլն է սարքել այդ գործերը, որ բանակը փլուզվի։
Կարծես թե, հենց նույն Նիկոլը չէր, որ պատերազմից առաջ Մանվելին էր նստացնում, Խաչատուրովին էր հանում, մյուս գեներալների գլխին էր սարքում, մարտական սպաներին առաջնագծից էր կանչում, որ տռուսիկ-մայկաների գործով հարցաքննեն. եւ էլի նույն նպատակով՝ որ բանակը փլվի ու իր ընկեր Ալիեւը կարողանա հաղթել։
Կողքից էլ, ինչպես միշտ, Ալենին էլ հերթական անգամ զոհաբերում՝ թե 200 հազարանոց ավտո է առել, թե ասել է, որ գերիները դասալիքներ են։ Կողքից էլ ինչ-որ Սիսակ-Վահագ ու աներձագ մարդ են ծեծում։
Պա՞րզ է, չէ, որ այս ամենը Ալիեւի համար չէ, հո նրան չի՞ ասելու, թե սպասիր կուլտուրական եղբայր, էս Ալենի, էս ծեծերի պատմությունները պարզեմ, քեզ կասեմ, թե երբ եմ տալու միջանցքը։
Այս ամենն, իհարկե, շոուների սիրահար հայ ժողովրդի համար է, որ մինչ սպասում է մյուս սերիային, թե Ալենը երբ ներողություն կխնդրի, թե ծեծողներին երբ են ծեծելու, Ալիեւը ոտ-ոտ առաջ գա ու իր միջանցքը իր ձեռքով սարքի»։