Բաժիններ՝

Ֆինլանդիայում օմիկրոն շտամով վարակման դեպքերի թիվը հասել է 9-ի

Ֆինլանդիայում հաստատվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման երկու նոր դեպք. ընդհանուր թվաքանակը հասել է իննի: Այդ մասին դեկտեմբերի 7-ին հաղորդել է Առողջապահության եւ սոցիալական զարգացման ազգային ինստիտուտը (THL):

«Ֆինլանդիայում հաստատվել է կորոնավիրուսային ախտահարման երկու նոր դեպք, որոնք պայմանավորված են օմիկրոն տարատեսակով: Վարակման երկու դեպքերը գրանցվել են Հելսինկիի եւ Ուուսիմաայի (HUS) հիվանդանոցային շրջանում: Այդ մարդիկ վերջերս եղել են Հարավային Աֆրիկայում եւ Նիգերիայում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, ընդամենը Ֆինլանդիայում գրանցվել է ընդհանուր առմամբ օմիկրոն շտամով վարակման ինը հաստատված դեպք: Բացի մայրաքաղաքային տարածաշրջանից, ախտահարումներ են արձանագրվել Հարավարեւմտյան Ֆինլանդիայում եւ Հյուսիսային Սավոյում:

Դեկտեմբերի 7-ի տվյալներով, Ֆինլանդիայում կորոնավիրուսի դեմ երկու չափաբաժնով պատվաստում է ստացել բնակչության 82,2 տոկոսը, մեկ չափաբաժին ստացել է 87 տոկոսը, երեք չափաբաժին՝ 7,5 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս