Հունաստանում հարձակվել են թուրք հյուպատոսի ավտոմեքենայի վրա
Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի Կավալա քաղաքում երեկ հարձակման է ենթարկվել Թուրքիայի հյուպատոսի ավտոմեքենան, որը կայանված է եղել քաղաքապետարանի շենքի մոտ:
30-40 անձանցից բաղկացած խումբը, որը «զինված» է եղել Հունաստանի դրոշներով և վանկարկել է հակաթուրքական և հակաաթաթուրքյան կարգախոսներ, հարձակվել են հյուպատոսի ավտոմեքենայի վրա և վնասել են այն: Թուրք հյուպատոս Օսման Իլհան Շեները ստիպված է եղել քաղաքապետարանի շենքը լքել ավելի ուշ և ոստիկանների ուղեկցությամբ: