Բաժիններ՝

Մասնագետները նախազգուշացնում են Վրաստանում տվինդեմիայի վտանգի մասին

Վրաստանի բժիշկները ձմեռային տարեշրջանի գալով ազդարարում են երկրում տվինդեմիայի տարածման մասին եւ եւս մեկ անգամ բնակչությանը հորդորում են՝ պատվաստվել։ Տվինդեմիան երկու վարակների՝ կորոնավիրուսի եւ գրիպի հաստատումն է:

Վրաստանի իշխանությունները եւ համաճարակաբանները միաձայն խոսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումների անհրաժեշտության մասին: «Իրադրությունը շարունակում է մնալ բարդ: Դա պատվաստումից հրաժարվելու եւ հանձնարարականները չկատարելու արդյունքն է: Անպայմանորեն, տվինդեմիայի հավանականությունն առկա է, քանի որ արդեն շրջանառվում է սեզոնային գրիպի վիրուսը… Անհրաժեշտ է ժամանակին ընդգրկվել իմունացման գործընթացում՝ մահացու հետեւանքից խուսափելու համար»,-լրագրողներին ասել է Ֆրիդոն Տոդուայի անվան բժշկական կենտրոնի իմունաբան Նաթիա Գորդաձեն:

Կորոնավիրուսով հիվանդացության ամենօրյա մակարդակը երկրում առաջվա պես մնում է բարձր, իր հերթին նշել է համաճարակաբան Օթար Չոկոշվիլին: Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ պատվաստում ստացածների թվաքանակը փոքր-ինչ ավելացել է, դա դեռեւս բավարար չէ: Ներկա դրությամբ լիովին պատավաստվել է նակչության 35,8 տոկոսը: «Երկրում չի նշվում գրիպով հիվանդացության բարձր ցուցանիշ, գրանցվում են միայն եզակի դեպքեր: Սակայն արդեն սկսվում է սեզոնը, երբ այդ վիրուսն առավել ակտիվանում է եւ սպասվում է, որ հիվանդացությունը որոշ չափով կաճի»,-նշել է Չակոշվիլին: Համաճարակաբանական իրադրությունը Վրաստանում կտրուկ վատթարացել է այս ամռանը: Արդեն հոկտեմբերին երկրում սկսեցին խոսել կորոնավիրուսի հինգերորդ ալիքի մասին: Հոկտեմբերի կեսերին ամեն օր գրանցվում էր կորոնավիրուսով հիվանդացության 3-5 հազար նոր դեպք եւ 55-70 մահ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս